TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Կանչ
Կանչ avatar

TGINSIGHT POST

Post #805

@armcall

Կանչ

Դիտումներ2,510Դիտումների քանակ
Հրատարակված4 հնվ04.01.2024, 10:15
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

Հայաստանում Արևմտյան ագենտուռայի երեսպաշտությունը չափ ու սահման չունի։ Հիմա էլ հարձակվել են Նոր Տարվա գիշերը Երևանում հնդիկներին նկարած ռուս օգտատիրոջ վրա ու կռիվ են տալիս, թե բա՝ ի՞նչ գործ ունես Հայաստանում ինչքան հնդիկ կա։ «Ազատություն» ռադիոկայանի պառվա… լրագրողներն ավելի հեռու են գնացել։ Պնդում են, իբր ռուսները ռասիզմ են տարածում Հայաստանում։ Տրամաբանությունը հուշում է, որ եթե վաղը հնդիկների փոխարեն թուրքերը քեֆ-ուրախություն անեն Հանրապետության Հրապարակում, իսկ ռուսները դա նկարեն, միևնույն է արևմտյան գործակալները նույն երգն են երգելու։ Որովհետև դրանք թքած ունեն Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ Իրենց խնդիրը հստակ է՝ ամեն կերպ պայքարել ռուսների դեմ։ Ճիշտ այնպես, ինչպես ռուսաֆիլների խնդիրը ամեն կերպ ռուսներին պաշտպանելն ու Արևմուտքին վարկաբեկելն է։ Իսկ որ արանքում տեղեկատվական-քարոզչական այդ ամբողջ աղբը մեր ժողովրդի գլխին է թափվում, նրանցից ոչ ոքի չի հետաքրքրում։ Հայաստանն իրենց համար վաղուց արդեն երկիր չէ։ Մարտադաշտ է, որտեղ բոլորը թշնամիներ են։ @Կանչ