TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Կանչ
Կանչ avatar

TGINSIGHT POST

Post #806

@armcall

Կանչ

Դիտումներ2,800Դիտումների քանակ
Հրատարակված5 հնվ05.01.2024, 07:46
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

Հայ Առաքելական Եկեղեցին վաղ միջնադարում իր պատմական առաքելությունն իրականացրել է՝ ազգային ինքնության հենասյուն է հիմնադրել: Հայ Եկեղեցին պետականության բացակայության պայմաններում իր պատմական գործառույթն իրականացրել է՝ կատարելով պետության գործառույթներ և պահպանելով ազգային ինքնության և մշակույթի կորիզը: Եկեղեցին նույսիկ ԽՍՀՄ տարիների է իր պատմական առաքելությունն իրականացրել՝ լուծելով Հայաստան-Սփյուռք կապերի հարցերից մինչև հոգևոր անվտանգության խնդիրներ: Իսկ ահա Երրորդ Հանրապետության շրջանում Եկեղեցին պետական հիմնարկի է վերածվել և կորցրել իր առաքելության զգացումը: Լավ է, որ ազգադավը հետևողականորեն «գառլախում է» Եկեղեցուն, իսկ աղանդները շարունակվում են տարածվել: Լավ կլինի, որ Սահմանադրությունից էլ հանվի դրույթը, համաձայն որի ՀԱԵ-ն բացառիկ դերակատարություն ունի: Լավ է, քանզի Հայ Եկեղեցին, ի վերջո, «օֆիցիոզից» ազատվելու, պետության կցորդ օլիգարխ-եպիսկոպոսներից ազատվելու, իրական հետևորդների բանակ հավաքելու շանս է ստանում: Հայ Եկեղեցին ստիպված է հետևորդների համար մրցակցել աղանդների հետ և գիտակցել, որ պետություն չկա, ուստի պետք է գործել այդ տրամաբանության ներքո: Ստեղծված իրավիճակում Հայ Եկեղեցին կվերադառնա պետության բացակայության պայմաններում ազգը համախմբելու գործառույթին կամ ավինյանտիկոների դիմաց կզող տերտերների պատճառով կտարալուծվի «Կյանքի խոսքի» շարքերում: Երրորդ տարբերակը չկա, ջայլամությունը չի փրկելու: @Կանչ