Գրառման բովանդակություն
Ամանորի գիշերը նիկոլի տելեվիզիոնշիկները դեմարշ էին արել. Ամենայն Հայոց կաթողիկոսին զրկել էին իր հոտին ավանդական ուղերձ հղելու հնարավորությունից: Ժողովուրդն ի պատասխան ցույց էր տվել իր վերաբերմունքն առ օտարի հրահանգով պետությունն ու ազգը կործանող ազգադավի` ճրագալույցին առաքելական եկեղեցիներում ապահովելով աննախադեպ զանգվածային ներկայություն: Մեր տեղեկությունով այս փաստն անհանգստացրել է նիկոլին ու նա որոշել է Սուրբ Զատկի տոնին ստանձնել նաև հոգևոր հովվի լիազորություններն ու սաղմոսներով քարոզ կարդալ: Այս ամենը վկայում է, որ ազգադավը գիտակցում է` իր գնացքի սրընթաց գնալը: Սիմոնյան Ալյոնան չի գիտակցում` ծնունդ է անում, բայց Նիկոլը գիտակցում է: Սա է պատճառը, որ նա մի շաբաթվա ընթացքում ստանձնել է Բածկայից-Հռոմի պապ դիապազոնում եղած բոլոր դերերը: Նա ստանձնել է ու այդպիսով ապահովել ամանորյա կերուխումի ուրախությունը: Այլևս ոչ ոք կասկած չունի, որ գործ ունի կլոունադայի հետ, պարզապես ափսոս, որ այդ ամենը մարդկային կյանքեր ու հայրենի հող է արժենում: @Կանչ