TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Կանչ
Կանչ avatar

TGINSIGHT POST

Post #820

@armcall

Կանչ

Դիտումներ3,240Դիտումների քանակ
Հրատարակված23 հնվ23.01.2024, 05:40
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

2018թ. իշխանազավթումից հետո ազգադավը, հենվելով արևմտյան դեսպանատների ծափահարությունների ու գոտեպնդող խոսքերի վրա, հայտարարեց, թե Հայաստանը համաշխարհային մակարդակով ժողովրդավարությունը բարձրացրել է նոր աստիճանի և որ նման ժողովրդավարության վրա ոչ ոք չի կարող հարձակվել: Հետո եկավ 2020թ. ու Ալիևը տիրումեր արեց մեր անվտանգության «ժողովրդավարական ռեսուրսը»: Ի դեպ, նույն արևմտյան դեսպանատների ծափահարության ներքո: Դրանից հետո ազգադավը սկսեց անվտանգության նոր ռեսուրսներ «փնտրել» և եկավ այն եզրահանգման, որ պետք է բավարարել Ալիևի մնացած պահանջները՝ ճանաչեց Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»՝ ներառյալ Արցախը Ադրբեջանի կազմում, ճանաչեց ադրբեջանցիների՝ «Հայաստան վերադառնալու իրավունքը», համաձայնվեց «անկլավները» հանձնելու թշնամու պահանջին և այլն, և այլն: Արդյունքում մենք ստացանք 2023թ. սեպտեմբերյան ագրեսիան, հարյուրավոր նոր զոհեր, 150 հազար փախստական ու հայաթափված Արցախ: Հիմա գլխավոր գերագույն դավաճանը անվտանգության նոր ռեսուրսներ է փորձում «ստեղծել»: Եվ դա անում է հայկականությունից իսպառ հրաժարվելու ճանապարհով: «Հայոց պատմությունը» փոխարինվում է «Հայաստանի պատմությամբ», Արարատը լեռը որպես սիմվոլ փոխարինվում է Արագածով, Սահմանադրության փոփոխության ծրագրով էլ Հայաստանի Հանրապետությունն ըստ էության վերածվում է Արևմտյան Ադրբեջանի Հանրապետության... Ահա այսպիսի «անվտանգության ռեսուրս»: @Կանչ