Գրառման բովանդակություն
Ազգադավի քարոզչական հենասյուներից Հանրային ռադիոյի տնօրեն Գարիկ Խումարյանը սրտաճմլիկ հայտարարություն է տարածել, որը մեկ նախադասությամբ կարելի է թարգմանել` «Նիկոլը սխալ է, մեզ տանում է կործանման»: Գարիկը այս հայտարարությունից հետո չի գրել, որ անելիք չունի ու հեռանում է ռադիոյից: Ընդակառակը` խոստացել է մնալ ու բարելավել ժուռնալիստիկան: Փաստորեն Գարիկը չի հասկանում, որ Նիկոլի ջրաղացին ջուր է լցնում, կամ էլ հասկանում է ու փորձում է, ռուսի ասած, «ատմազատսյա» լինել: Հավանաբար զգացել է, որ առաջիկայում պատասխան տալու շրջան է գալու, «էս գլխից» փորձում է «կռուտիտներ» պտտել: Այնպես որ` Գարիկի ինքնախոստովանանքին լուրջ մի վերաբերվեք: Եթե այդքան համարձակ է, թող նախ հրապարակի, թե Հանրային ռադիոյի միջոցով ինչպիսի փողեր են լվացվում (օրինակ, թող հրապարակավ ասի, թե Պետոն ինչքան ա ստանում ռադիոյից), թող բացահայտի «արդարի» սխեմաներն ու հետո արդեն դուռը շրխկոցով փակի ու դուրս գա: @Կանչ