TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Կանչ
Կանչ avatar

TGINSIGHT POST

Post #836

@armcall

Կանչ

Դիտումներ7,440Դիտումների քանակ
Հրատարակված7 փտվ07.02.2024, 18:24
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

Եթե Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աճապահյանի ելույթները լավ լսեք ու ենթատեքստը և տողատակերը վերլուծեք, կհասկանաք, որ գործ ունեք նիկոլական տերտերի, դասական ժեխի հետ: Ազգադավի տերերը Աճապահյանին (և ոչ միայն) կաթողիկոսի գահն են խոստացել, և նա 2018-ի իշխանազավթումից հետո բացահայտորեն կատարում է անդրօվկիանոսյան իր տերերի հրահանգները: «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման իրական հիմնադիրը Աճապահյանն էր: «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» դարձնելու գաղափարի հեղինակն Աճապահյանն է, որը համապատասխան մասնագիտական խմբում նաև կողմ է քվեարկել այդ պիղծ առաջարկին: Չե՞ք հավատում. լրագրողներին խնդրեք, թող Աճապահյանից մեկնաբանություն վերցնեն «Հայո՞ց, թե՞ Հայաստանի պատմություն» թեմայով: Թող ասի՝ կո՞ղմ է, թե՞ դեմ է: Հ.Գ. Պատկերացրեք, թե ինչպիսի հզոր ուժեր են կանգնած Աճապահյանի թիկունքում, որ Մայր Աթոռը չի կարողանում (չնայած, որ շատ ցանկանում է) նրան այլ թեմ տեղափոխել: Ինչու՞ Շիրակի թեմ. որովհետև Գյումրիում է տեղակայված ռուսական 102-րդ բազան, ուստի և շատ ազդեցիկ հակառուս է պետք տարածքում: @Կանչ