TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Կանչ
Կանչ avatar

TGINSIGHT POST

Post #837

@armcall

Կանչ

Դիտումներ7,220Դիտումների քանակ
Հրատարակված7 փտվ07.02.2024, 19:32
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

Ալիևի ընտրությունների ֆոնին Իրանի Իսլամական Հանրապետությունը խստացնում է Ադրբեջանի դեմ խոսույթը։ Նախօրեին Հայաստանում Իրանի դեսպանը հայտարարել է, որ իր երկիրն աջակցում է Հնդկաստանից Իրանի տարածքով Հայաստան զենք բերելուն և համարում , որ Հայաստանի ուժեղացումը կնպաստի տարածաշրջանային կայունությանը։ Այսօր էլ Իրանում ադրբեջանական գործակալների ցանց է բացահայտվել, որի անդամներն արդեն ձերբակալված են։ Իրանական կողմը հայտնում է, որ լրտեսությունից բացի ադրբեջանական ցանցը նաև ահաբեկչություններ էր պլանավորում Իսլամական Հանրապետության տարածքում։ Նման զարգացումներն ամենևին էլ պատահական չեն։ Թեհրանում հասկանում են, որ Ալիևը փորձում է ամրապնդել իր դիրքերը և ընտրություններից հետո տարածաշրջանում հանդես գալ որպես զարգացումներ թելադրող երկրի առաջնորդ։ Իրանում նաև լավ գիտեն, որ «արտաքին և ներքին» ճակատներում հաղթանակ տարած Ալիևը կարող է հակաիրանական գործողությունների լավ գործիք դառնալ Իսրայելի ու Արևմուտքի ձեռքերում և սկսի խնդիրներ առաջացնել Իրանի համար։ Ուստի Թեհրանը սկսել է հստակ ուղերձներ հղել Ադրբեջանին։ Վերոնշյալն իհարկե չի նշանակում, որ Իրանը նման հայտարարություններով ու գործողություններով կարողանալու է զսպել Ալիևի ախորժակը։ Միանշանակ է, որ Բաքուն ու նրա տերերը հակադարձելու են Իրանի այս ակտիվությանը։ Ընդ որում, անելու են դա երկու ճակատներում՝ Իրանի ներսում (խժդժություններ հրահրելով երկրի հյուսիս-արևմուտքում բնակվող թյուրքալեզու բնակչության շրջանում) և Հայաստանի տարածքում՝ կրկին սպառնալով գրավել Սյունիքն ու ստեղծել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։ Մրցակցությունը Հարավային Կովկասում գնալով ավելի սուր ու մեզ համար վտանգավոր է դառնում։ Իսկ Հայաստանում վարչապետի պաշտոնին դեռևս ազգադավն է։ Ու սա այն ամենն է, ինչը պետք է իմանալ՝ ստեղծված վիճակի ողբերգությունը պատկերացնելու համար։ @Կանչ