Գրառման բովանդակություն
Ադրբեջանում 92 տոկոսով նախագահ ընտրված Իլհամ Ալիևը դեմոկրատիայի և մարդու իրավունքների համար մեռած ու չթաղած Արևմուտքի համար լեգիտիմ նախագահ է, որի հետ սիրով հարաբերվում են և գործեր գլուխ բերում: Միաժամանակ, Արևմուտքը սիրով աչք փակեց Ալիևի լկտիության վրա, այն է՝ էթնիկ զտման ենթարկված Ստեփանակերտում Ալիևի ու նրա ընտանիքի քվեարկությունը: Ինչի՞ մասին է սա վկայում. միֆ է տեսակետը, թե Արևմուտքը լավ աչքով է նայում նրանց, ում դեմոկրատի կոչում է տվել, օրինակ՝ մեր ազգադավին: Փորձը ցույց է տալիս, որ Արևմուտքն ունի միայն ցինիկ շահեր և այդ շահերի համար պատրաստ է ախպերություն անել, անգամ, պատերազմական հանցագործների ու մարդակերների հետ: Իսկ մեր ազգադավի նման պերսոնաժներն ընդամենն Արևմուտքի գործիքներ են՝ երկներ օկուպացնելու և իրենց շահերն առաջ տանելու համար: @Կանչ