TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Կանչ
Կանչ avatar

TGINSIGHT POST

Post #839

@armcall

Կանչ

Դիտումներ2,590Դիտումների քանակ
Հրատարակված8 փտվ08.02.2024, 09:20
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

Հարավային Կովկասը կանգնած է լուրջ վերափոխումների շեմին։ Պարզ է, որ Ալիևն ամեն ինչ արել է, որպեսզի սպասվող զարգացումներին ընդառաջ ամրապնդի իր դիրքերը ոչ միայն Ադրբեջանում, այլև արտաքին ուժերի շրջանում։ Նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո, վստահաբար, Ադրբեջանի իշխանական համակարգում լուրջ փոփոխություններ կլինեն։ Ալիևը փորձելու է ազատվել Ադրբեջանի ներսում այլ երկրների՝ մասնավորապես Ռուսաստանի, ինչպես նաև Թուրքիայի շահերը սպասարկող գործիչներից։ Այո, այո... Մի զարմացեք։ Նաև Թուրքիայի։ Ալիևը լավ գիտի, որ աշխարհաքաղաքական մեծ խաղում ինքը ոչ ոք է՝ ընդամենը Նիկոլի թայը։ Նրա կոնտրպարտնյորը։ Երկուսն էլ վաղուց արդեն պետք չեն ոչ ոքի։ Մնացել է ձևակրպել նրանց անպետքությունը։ Ու հենց սրա դեմ են ձեռք ձեռքի տված պայքարում Նիկոլն ու Ալիևը։ Մեկը հայրենիքը կտոր-կտոր ծախելով իրեն խաղաղարար է ձևացնում, մյուսը՝ փորձում ցույց տալ, իբրև ժողովրդավարական ճանապարհով ընտրված ղեկավար է։ Երկուսն էլ միասին փորձում են մաքրել իրենց շրջապատները հնարավոր մրցակիցներից՝ արտաքին ուժերի աջակցությունը վայելող գործիչներից։ Այնպես որ՝ սիմոնյանալեններին ու օմեգա-արաբաթներին խորհուրդ ենք տալիս պատրաստվել նիկոլ-ալիևյան ուրբաթներին։ Չնայած, դա արդեն ոչինչ չի փոխի։ Նիկոլ-Ալիև զույգը խորտակվելու է, իրենց հետ միասին նաև Հայաստանում գործող դավաճանների ողջ խմբակը։ @Կանչ