Գրառման բովանդակություն
Գռզոն հեծանիվ է հայտնագործել: Ասում է, թե բա ցեղասպանության թեման քաղաքական առևտուր է, ու թե բա մենք էլ մեր մեղքն ունենք: Ու նաև նեղսրտում է, որ ցեղասպանվածների սակավաթիվ ակումբում լինելը պատվաբեր չէ: Ի տարբերություն հանրային միջոցների հաշվին փող սարքելու, որում Խաչատուր Սուքիասյանը առաջամարտիկ է ու գրեթե չեմպիոն, քաղաքագիտությունն ամենևին էլ նրա փեշակը չէ, ու դժվար է հավատալ, որ կցկտուր այդ մտքերի հեցինակն ինքն է: Նա հավանաբար ՔՊ-ի կուլուարներում ինչ-որ խոսակցություններ ու հրահանգներ է լաել, փորձում է առաջինը հանրայնացնել: Ասել կուզենք` պետք է կենտրոնանալ ոչ թե Գռզոյի, այլ նրա մտքերի վրա: Կենտրոնանալ ու փորձել կռահել, թե ինչ կա Նիկոլի մտքին: Քաղաքական առևտուր լինել չի կարող, քանզի ազգադավի քաղաքական գրպանները ծայրահեղ դատարկ են. այդ շուկայում նա անելիք չունի: Փոխարենը թուրքի հանձնարարությամբ ազգային հիմնից, դրոշից, սահմանադրությունից, պատմությունից ու կրթությունից հրաժրվելու գիծ որդեգրած ազգադավը այդ շուկայում առևտրի փոխարեն կարող է մուրացկանությամբ զբաղվել. կատարել պատրոնի հանձնարարությունն ու վայելել իշխանությունը: Իմի բերելով՝ կարելի է ենթադրել, որ ազգադավը մտադիր է ակտիվացնել Խոջալույի թեման ու այն ադրբեջանական հունով տանել: Հայ ժողովրդին այս հերթական ապտակով ազգադավը կդիրքավորվի առաջադեմ գործիչ, ով մեղանչում է անցյալի համար, իսկ գռզոների միջոցով հայերին կհամոզի, որ սա ստրատեգիական քայլ է` ադրբեջանցիներին գրչի մի հարվածով դարձնում ենք ցեղասպանված, մի բան, որ ՔՊ-ում պատվաբեր չեն համարում: @Կանչ