TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Կանչ
Կանչ avatar

TGINSIGHT POST

Post #845

@armcall

Կանչ

Դիտումներ2,530Դիտումների քանակ
Հրատարակված11 փտվ11.02.2024, 08:50
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

Ռուսաստանը կրկին խոսում է արցախցիների հայրենիք վերադառնալու մասին: ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը մասնավորապես ասել է, որ անհրաժեշտ է լուծել արցախցիների իրավունքների ու անվտանգության ապահովման հարցերը, որպեսզի վերադառնալ ցանկացողները կարողանան նորից բնակություն հաստատել իրենց տներում: Թե ինչ քայլեր է պատրաստ ձեռնարկել ռուսական կողմը նշված խնդրի լուծման համար, Գալուզինը չի մանրամասնում: Սակայն մեկ հարց հստակ է՝ այս պահին արցախահայության վերադարձի և իրավունքների մասին փաստացի խոսում է միայն Ռուսաստանը: Հասկանալի է, որ այդկերպ ռուսները փորձում են նաև իրենց հեղինակությունը փրկել: Բայց ռուսների խնդիրը թողնենք իրենց: Իսկ ի՞նչ է անում հայկական կողմը՝ արցախցիների իրավունքները վերականգնելու համար: Հայկական կողմ ասելով, բնականաբար, դավաճանների այս իշխանությանը նկատի չունենք: Սրանք Ալիևի կամակատարներն են: Բայց որտե՞ղ է, օրինակ, Արցախի նախագահը: Լույսը, որ բացվում է, հետո օրը մթնում է, ի՞նչ է անում այդ ողջ ընթացքում Սամվել Շահրամանյանը: Միթե՞ մտքովն էլ չի անցնում որևէ արձագանք տալ ՌԴ փոխարտգործնախարարի հայտարարություններին: Ու ահա այսպես ստացվում է, որ մեր հայրենակիցների Արցախ վերադառնալու օրակարգը ոչ մի աջալցություն չի ստանում Հայաստանում և ընդհանրապես՝ հայերի շրջանում: Ու սա իրական ողբերգություն է: @Կանչ