TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Կանչ
Կանչ avatar

TGINSIGHT POST

Post #849

@armcall

Կանչ

Դիտումներ7,840Դիտումների քանակ
Հրատարակված13 փտվ13.02.2024, 07:53
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

Շարունակելով ադրբեջանական հարձակման հետևանքով երկու զոհ և մի քանի վիրավոր ունենալու թեման՝ շատ կարևոր է արձանագրել, որ հայկական դիրքի վրա հարձակվելու սանկցիան ադրբեջանցիներին ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությոինն է տվել: Նախօրեի իր հաղորդագրության մեջ ՌՈ-ն փաստացի բացահայտել է, որ ՀՀ զինված ուժերն ադրբեջանցիների ուղղությամբ չկրակելու հրաման ունեն: Ընդ որում, այդ հրամանը բացառություններ չի նախատեսում, ինչը կրկին հստակ երևաց ՌՈ հաղորդագրությունից: Այսպես, ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած լուրերի իսկությունը ճշտելու, դրանց հանգամանքները պարզելու փոխարեն ռազմական ոստիկանությունն ուղիղ հայտարարեց, թե «հրամանը խախտելու դեպքի մեղավորները կենթարակվեն պատասխանատվության»: Հիմա պատկերացրեք ադրբեջանցի սադրիչներին, որոնք հստակ գիտեն, որ ՀՀ ԶՈւ-ն իրենց վրա չկրակելու հրաման ունի: Պարզ չէ՞, որ պիտի օգտվեին այդ հանգամանքից: Իսկ ՌՈ նկատմամբ հետաքննություն ոչ ոք իհարկե չի սկսի: Մեր ժողովուրդն այդ 2 զոհն էլ կմարսի: Ի՞նչ է եղել որ, երեկոյան Լյուսի Քոչարի հերթական արգանդա-ծլիկախառը տեսանյութը ցանց կնետեն ու ընդդիմության ֆեյսբուքյան զորքերը մեծ հաճույքով կլծվեն իշխանական կեղծ օրակարգերի քննարկմանը, տարածմանն ու պոպուլարիզացմանը: @Կանչ