Գրառման բովանդակություն
Ինչպես պարզ դարձավ վերջին օրերի զարգացումներից, հայկական բանակն ադրբեջանցիների վրա չկրակելու նոր հրաման ունի։ Մենք ուսումնասիրել ենք խնդիրը և պարզել, որ զինվորներին ոչ միայն արգելվում է կրակել թշնամու ուղղությամբ, այլ նույնիսկ վերջին ամիսներին շատերը պատժվել են դրա համար՝ զրկվել կոչումներից ու անգամ շքանշաններից։ Ընդ որում, մեր զինծառայողները պատժվում են նույնիսկ այն ժամանակ, երբ առաջնագծում իրավիճակ սրողն ադրբեջանական կողմն է։ Հրաման կա՝ սադրանքներին չարձագանքել։ Իսկ թե ինչպե՞ս պետք է սահմանում կանգնած զինվորը հասկանա՝ սադրա՞նք է թշնամու արածը, թե՞ հարձակում՝ ԶՈՒ Գլխավոր շտաբում չեն մտածել։ Արդյունքում ստացվում է մի վիճակ, երբ մեր զինծառայողների աչքի առջև թշնամին անխոչընդոտ ամրապնդում է ՀՀ սուվերեն տարածքում տեղակայված իր մարտական հենակետերը, հետո այդտեղից սպանում մեր զինվորներին։ Իսկ հիմա պատկերացրեք իր զավակին բանակ ուղարկող ծնողների վիճակը։ Մարդկանց տանում են թշնամու նշանառության տակ և հրամայում՝ հանկարծ չկրակեք, հանկարծ չպաշտպանվեք։ Երկիրն էլ մի պաշտպանեք՝ հո մի սարի, մի լճի համար կռիվ չե՞նք սկսելու Ադրբեջանի հետ։ @Կանչ