TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Կանչ
Կանչ avatar

TGINSIGHT POST

Post #854

@armcall

Կանչ

Դիտումներ2,830Դիտումների քանակ
Հրատարակված15 փտվ15.02.2024, 07:58
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

Մեր տեղեկություններով՝ Արևմուտքը Նիկոլից վերջնագրային տարբերակով պահանջում է սահմանադրության փոփոխություն: Վերջնագրի ձևաչափը միայն Ալիևին զսպելը և նոր պատերազմը կանխելը չէ: Արևմուտքը սպառնում է ազգադավին, որ սահմանադրությունը չփոխելու դեպքում չի երաշխավորի կապիտուլյանտի իշխանության անձեռնմխելիությունը: Իսկ Նիկոլը գիտի՝ ինչ է սա նշանակում. Չաուշեսկիներին երանի է տալու: Ազգադավի հակափաստարկները, թե ստեղծված իրավիճակում 640.000 այո քվե հնարավոր չէ հավաքել, չի անցել: ԱՄՆ և ԵՄ դեսպանները խոստանում են աչք փակել ցանկացած տիպի ու ծավալի լցոնումների վրա: Հիմա ամենահետաքրքիրը. Արևմուտքը վերջնագրային տարբերակով պահանջում է նոր սահմանադրության մեջ ոչ միայն բավարարել Ալիևի պահանջը (չեղարկել անկախության հռչակագիրը), այլև դրույթ ավելացնել, համաձայն որի ՀՀ-ն իրեն հռչակում է նեյտրալ երկիր, որի տարածքում չեն կարող մշտական հիմունքներով գտնվել օտարերկրյա զինված ուժեր: Փաստացի, Արևմուտքը ազգադավից պահանջում է սահմանադրորեն ամրագրել ՀՀ դուրս բերումը ՀԱՊԿ-ից և ռուսական 102-րդ ռազմաբազայի ու հայ-թուրքական և հայ-իրանական սահմաններին կանգնած ՌԴ սահմանապահների դուրս բերումը Հայաստանից: @Կանչ