TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Կանչ
Կանչ avatar

TGINSIGHT POST

Post #859

@armcall

Կանչ

Դիտումներ2,690Դիտումների քանակ
Հրատարակված16 փտվ16.02.2024, 20:02
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

Ազգադավի արևմտյան տերերը նոր հանձնարարություն ունեն նրա համար։ Մեր տեղեկություններով, Մյունխենում այսօր տեղի ունեցած հանդիպման ընթացքում Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը հայտնել է Նիկոլին, որ Արևմուտքը չի կարող կտրուկ չարձագանքել Ալեքսեյ Նավալնու մահվան փաստին և պլանավորում են ամբողջ աշխարհում հակապուտինյան գործիչների մեծ մոբիլիզացիա սկսել։ Մուրը հասկացրել է ազգադավին, որ եթե նա համաձայնվի ստանձնել այդ շարժման առաջամարտիկներից մեկի դերը, ապա Արևմուտքը պատրաստ կլինի նոր երաշխիքներ տալ իրեն և օգնել Հայաստանում դավաճանների իշխանության պահպանմանը։ Ավելին, բրիտանացի հետախույզը նաև ակնարկել է, որ այդ դեպքում Արևմուտքը պատրաստ է նույնիսկ որոշ զիջումների գնալ Հայաստանում սահմանադրության փոփոխման հարցում։ Մեզ նաև հայտնի դարձավ, որ ազգադավն այսօր անընդհատ փորձել է Bayerischer Hof հյուրանոցի միջանցքներում թեկուզ մեկ րոպեով որսալ Ադրբեջանի նախագահ Ալիևին և շնորհավորել նրան ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Վարչապետի պաշտոնում հայտնված Նիկոլը հուսով է, որ իր այդ «ժեստը» դրական կընդունվի արևմտյան քաղաքական շրջանակներում և ինքը կրկին խաղաղարարի դերում հանդես գալու հնարավորություն կունենա։ Սակայն մինչ այս պահը ազգադավը չի կարողացել տեսնել Ալիևին։ Թուրքի կոշիկ լիզողն իր պատվիրակության անդամներին հրահանգել է վաղը ամեն գնով նման հանդիպման հնարավորություն ստեղծել։ @Կանչ