Գրառման բովանդակություն
Մյունխենի անվտանգության ֆորումի կուլուարներում ադրբեջանցի լրագրողը բռնացնում է ազգադավին ու հարցնում` «Նիկոլ, բա սահմանադրությունը երբ եք փոխելու»: Սա այն ամենն է, որ պետք է իմանալ Հայաստանի անկախության, ինքնուրույնության ու ինքնիշխանության մասին: Ճիշտ կլինի ասել` այդ ամենի բացակայության մասին: Այսուհետ պետք է ուշադիր կարդալ Բաքվից հնչող ուղեցույցներն ու հրահանգները, քանզի դրանք կարճ ժամանակ անց Հայաստանում դառնում են պաշտոնական քաղաքականություն: Ցավալի է, բայց այդպիսին է հայ ժողովրդի ընտրությունը. լավ ապրելու խոստման դիմաց (այդպես էլ պարզ չէ, թե որն է լավ ապրելը), ապրել թուրքի լծի տակ: ՀԳ. Հետաքրքիր է, Ալիևը Նիկոլից կպահանջի, որ ադրբեջաներենին Հայաստանում պետական լեզվի կարգավիճակ հիմա տա՞ն, թե՞ կնախընտրի «սահմանադրական փոփոխությունների» ժամանակ շրջանցել այդ հարցը: @Կանչ