TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Կանչ
Կանչ avatar

TGINSIGHT POST

Post #863

@armcall

Կանչ

Դիտումներ2,880Դիտումների քանակ
Հրատարակված18 փտվ18.02.2024, 06:24
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

Մինչ Արցախի նախագահն ու իշխանությունները շարունակում են էշի ականջում քնած մնալ, համացանցում արցախցիների անունից նոր հայտարարություն է ստեղծվել ու տարածվում։ Հայտարարության հեղինակները պահանջում են միջազգային հանրությունից ստիպել Ադրբեջանին յուրաքանչյուր արցախցու 1 միլիոն դոլար կոմպենսացիա վճարել, որ մարդիկ կարողանան գնալ ու իրենց կյանքն արտասահմանում ապրեն։ Շատ արցախցիներ տարածում են այդ «հայտարարությունը»՝ առանց նույնիսկ դրա բովանդակությանը ծանոթանալու։ Բայց «հայտարարության» տեքստ կազմողները, իհարկե, լավ գիտեն, թե ինչ են անում։ Նրանք օգնում են ազգադավի իշխանությանը ցույց տալ հանրությանը, թե ինչպիսինն է Արցախի մեր հայրենակիցների «իրական դեմքը»։ Ուզում են «ապացուցել», որ արցախցիները պատրաստ են վաճառել ամեն ինչ՝ իրենց պատմությունը, հայրենիքը, արժանապատվությունը… Սա նիկոլական կեղտոտ քարոզչության հերթական տարրն է։ Ու սա հնարավոր է դառնում միայն այն պատճառով, որ Սամվել Շահրամանյանն ու Արցախի այլ իշխանավորները վախենում են ծպտուն անգամ հանել ազգադավի ու նրա սպասարկու դավաճանների խմբակի դեմ։ Արցախի ու արցախցիների շահերը պաշտպանելու, ժողովրդին տեր կանգնելու փոխարեն, նիկոլականների քմահաճույքներն են կատարում, որպեսզի հանկարծ ոչ ոք իրենց չասի, թե աչքի վերևում ունք կա։ @Կանչ