TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Կանչ
Կանչ avatar

TGINSIGHT POST

Post #865

@armcall

Կանչ

Դիտումներ2,940Դիտումների քանակ
Հրատարակված18 փտվ18.02.2024, 19:35
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

«Գերմանիան և Եվրոպան պատրաստ են իրենց հնարավորությունների սահմաններում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։ Ես դա հաստատել եմ երկու երկրների հետ բանակցությունների ժամանակ։ Լավ է, որ երկու կողմերն էլ պայմանավորվեցին հարցերը լուծել առանց նոր բռնությունների»,- գրել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը` Ալիևի ու ազգադավի հանդիպումից հետո: Որ Նիկոլը քշված է անկյուն ու միակողմանի բավարարում է Ալիևի բոլոր պահանջներն ու կամակորությունները, այլևս փաստ է: Իսկ ինչ է անում Շոլցը: Ոչինչ: Ընդամենը խաղում է երկերեսանի եվրոպացու դերը: Դատեք ինքներդ. մի ձեռքով թքած ունի արցախահայության հայրենազրկման ու նրանց նկատմամբ մինչ այդ եղած բռնությունների վրա, բայց մյուս կողմից` արժևորում է «առանց բռնությունը»: Մակրոնը չի կարող այդ լկտիությունն իրեն թույլ տալ (Ֆրանսիայի հայ համայնքը դեռ գործոն է), ուստի «ապուշ եվրոպացի» ձևանալու դերը հանձնել են Շոլցին: Դե նա էլ, ապավինելով Գերմանիայի հարուստ փորձին, «դեմոկրատիայի ու մարդու իրավունքների» պաստառի հետևում փորձում է սղացնել հերթական ցեղասպանությունը: Կասեք Գերմանիան Նյուրնբերգ է տեսել ու դասեր է քաղել: Միանշանակ կսխալվեք: Կրաինայի սերբերին հարցրեք, նրանք ձեզ կպատմեն, թե ժամանակակից Գերմանիան ինչպես է նպաստում էթնիկ զտումներին և դրանց մարսմանը: @Կանչ