Գրառման բովանդակություն
Ստոր ազգադավը երեկ Մյունխենում ուրախ-ուրախ պատմում էր, որ իր կոնֆիդենցիալ զրույցները մի քանի րոպե անց հայտնի են դառնում ամբողջ աշխարհին։ Դատելով խայտառակ այդ երևույթի մասին խոսելիս ազգադավի տրամադրությունից՝ իրեն այդ փաստն ընդհանրապես չի անհանգստացնում։ Ու դեռ զարմանում է, որ նախկինում նման բան չի եղել, բանակցությունները հաջողվել է գաղտնի պահել։ Եվ սա մի երկրի վարչապետ է, որի ժողովուրդը կանգնած է կենսական սպառնալիքների առջև։ Մի երկրի վարչապետ, որի հազարավոր հեկտար տարածքներ օկուպացված են, իսկ մնացածն էլ կորստի ռեալ վտանգի տակ։ Ու ո՞նց կարող է Հայաստանի բանակը դիմադրել թշնամուն, եթե երկրի ղեկին հայտնված ազգադավը նույնիսկ կոնֆիդենցիալ զրույցները չի կարողանում գաղտնի պահել։ Ո՞վ պետք է վստահի նման ղեկավարին՝ թե՛ երկրի ներսում և թե՛ դրսում։ Հետո էլ մեր ընթերցողները զարմանում են, թե որտեղի՞ց «Կանչին» հայտնի դարձավ, թե ինչ է խոսել Մեծ Բրիտանիայի հետախուզության պետը ազգադավի հետ։ Այ հենց այդպես էլ իմանում ենք։ @Կանչ