TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Կանչ
Կանչ avatar

TGINSIGHT POST

Post #867

@armcall

Կանչ

Դիտումներ2,680Դիտումների քանակ
Հրատարակված20 փտվ20.02.2024, 06:20
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

Այսօր լրանում է Արցախյան շարժման 36-րդ ամյակը: Ազգադավ իշխանության գոյության պայմաններում և հատկապես Արցախի հայաթափության ֆոնին այս օրը գրեթե իմաստազրկված է: Բայց սա`առաջին հայացքից: Իրականում Արցախյան շարժումը շատ ավելի լայն ու խորը գործընթաց էր: Այն մի կողմից խորհրդային կոշտ սահմանափակումների պայմաններում ազատ արտահայտվելու հնարավորություն էր (ի վերջո շատերը 1988-ին Արցախ գոռում էին ոչ թե արցախահայության ճակատագրով մտահոգ լինելու պատճառով, այլ որովհետև ցանկանում էին գոռալ և իրենց համար կապ չուներ թեման որն է), իսկ մյուս կողմից` այն դարձավ հայ ժողովրդի «ցեմենտման» գործոն: Որպես հետևանք` շարժումն այն աստիճան ճոճեց խորհրդային կայսրությունը, որ (այլ գործոնների համադրությամբ) այն ի վերջո փուլ եկավ, և միաժամանակ դարձավ օդից պարգև դարձած անկախության հենքն ու իմաստը: Այսօր շարժման խորհուրդն այլևս նախկինը չէ. այսօր Բաքուն պահանջում է, որ Հայաստանը փոխի սահմանադրությունը, վաղը կպահանջի, որ փոխի անունն ու պետական լեզուն: Պատճառը մեկն է` Արցախյան շարժումը Հայաստանի Հանրապետության հիմքն է, իսկ ազգադավը որոշել է հիմնազրկել այն` հրաժարվելով Արցախյան շարժումից ու Արցախից: @Կանչ