TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Կանչ
Կանչ avatar

TGINSIGHT POST

Post #880

@armcall

Կանչ

Դիտումներ2,550Դիտումների քանակ
Հրատարակված28 փտվ28.02.2024, 10:26
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

Ազգադավը նախօրեին հանդիպել է իր խմբակցության կամակատարներին ու, ըստ ամենայնի, հանձնարարություններ տալու ընթացքում նաև պատասխանել է անողնաշարների որոշ հարցերի։ Բնականաբար, որևէ պաշտոնական տեղեկություն, բացի հանդիպման փաստից չի եղել (մեր ողջույնները բաց հասարակության ջատագովներին), բայց որոշ տեղեկություններ սպրդել են մամուլ։ Արդյունքում պարզվել է, որ ազգադավը խոստովանել է, որ Զելենսկու գալն իր սրտով էլ չի, բայց Մյունխենում դրել են իր դեմ, և ինքը չի կարողացել մերժել։ Միակ բանը, որ կարողացել է պահանջել, այն է, որ Զելենսկին Հայաստանի հետ միաժամանակ այցելի նաև Ադրբեջան։ Կստացվի դա, թե չէ, կերևա մոտ ապագայում, բայց արդեն իսկ պարզ է, որ Հայաստանի անկախությունից ու ինքնիշխանությունից «Նիկոլն ու կամանդը» թողել են մի լաթի կտոր, որի վրա ամեն անցնողը ոտք է մաքրում։ ՀԳ. Ուշագրավն այն է, որ Նիկոլի փակ հանդիպումներից վերջին շրջանում հաճախ է արտահոսք լինում։ Սա նշանակում է, որ ազգադավի, իբր, մոնոլիտ իշխանությունն այլևս նախկինը չէ։ Ակնհայտ է, որ որոշ ՔՊ-ականներ սկսել են «սլիվ» անել՝ ենթադրաբար հուսալով, որ ապագայում կարող են ներում հայցել։ Բայց կարևորը դա չէ, կարևորն այն է, որ «սլիվ» անողները հոգեբանորեն պատրաստ են նաև «նավից փախչել», ինչը էապես փոխում է ներքաղաքական լանդշաֆտը։ @Կանչ