Գրառման բովանդակություն
Նոր մանրամասներ են ի հայտ եկել Զելենսկու այցի և դրա շուրջ ազգադավի ինտերպրետացիայի շուրջ: Դիվանագիտական աղբյուրները նշում են, որ Մյունխենում Նիկոլը կախվել է Շոլցի ունքերից, պնդել , թե իր գլխավորած Հայաստանը պատրաստ է շրխկացնել Ռուսաստանի դուռն ու հրապարակավ կողմնորոշվել դեպի Արևմուտք: Դիմացը Նիկոլը պահանջել է իշխանության հարատևում, ճնշում Ալիևի վրա ու անվտանգության երաշխիքներ: Շոլցը ի պատասխան ասել է, որ Նիկոլը նախ պետք է ապացուցի իր կողմնորոշումն ու որպես դրա հրապարակային դրսևորում` Զելենսկուն հրավիրի ու հյուրընկալի Հայաստանում, երկրորդ` հայտարարի ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին: Ազգադավը համաձայնել է ու սկսել է գործել: Այս պատմությունը գուժում է չարաբաստիկ զարգացումներ: Բավական է ընդամենը հիշել, թե ինչպես էին ռուս զինվորականները արգելել եվրոպացի դիտորդների այցը «ինքնիշխան» Հայաստանի սահման, պարզ կդառնա, թե ինչ գրոշի արժեք ունեն եվրոպացիների կարողությունները: Իսկ Ուկրաինայի հետ պատահածը վկայում է «կողմնորոշում» կոչվող ավանտյուրայի հետևանքները: @Կանչ