TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Կանչ
Կանչ avatar

TGINSIGHT POST

Post #882

@armcall

Կանչ

Դիտումներ6,760Դիտումների քանակ
Հրատարակված29 փտվ29.02.2024, 13:33
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

Մեր օրերի թիվ մեկ ռասիստ Ժոզեպ Բորելը (նա հայտարարել էր, որ Արևմուտքը եդեմական այգի է, իսկ մնացյալ աշխարհը՝ ջունգլի) Եվրախորհրդարանում ունեցած ելությում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին։ Նա մասնավորապես ասել է, թե Նիկոլ Փաշինյանն իրեն վստահեցրել է, որ Հայաստանը երբևէ այնքան մոտ չի եղել Եվրոպային, որքան այսօր։ Բորելը չի մասնավորեցրել, թե ինչ է նկատի ունեցել Նիկոլը։ Մինչդեռ Հայաստանն ուզուրպացրած ազգադավը կարող էր նկատի ունենալ, որ զինծառայողների աշխատավարձը վճարում է WizzAir-ին որպես սուբսիդիա, նա էլ իր հերթին էժան չվերթներ է իրականացնում դեպի Հայաստան, ինչի արդյունքում ՔՊ-ի բաշիբոզուկները այլևս եվրոպաներում են թրև գալիս։ Կարող էր այլ բան նկատի ունենալ՝ ինքը Հայաստանը դարձնում է Ռուսաստանի ու Իրանի դեմ պայքարի պլացդարմ, և թքած ունի, որ դրա արդյունքում հայ ժողովուրդը կարող է իսպառ հայրենազրկվել։ Մի խոսքով՝ ոչ Բորելը, ոչ Նիկոլը չեն հստակեցրել Հայաստան-Եվրոպա աննախադեպ մերձեցման չափորոշիչներն ու դետալները։ Ընդամենը ասվել է, որ ի նշան ընդառաջ քայլի, Եվրոպան կարող է քննարկել վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու հարցը։ Այսինքն՝ ոչ թե վիզաները կազատականացվեն, ոչ թե դրանց ազատականացման շուրջ բանակցությունները կմեկնարկեն, այլ ընդամենը կքննարկվի բանակցությունները մեկնարկելու հարցը։ Դրա դիմաց Եվրոպան հավանաբար կպահանջի-կպարտադրի բարեփոխումների մի լայն փաթեթ, որի բաղկացուցիչներից կլինի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալն ու ռուսական բազայից հրաժարվելը։ Եթե Հայաստանն իր տնային աշխատանքը լավ կատարի, բորելի Եվրոպան խոստանում է շարունակել հանձնառությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Նա պնդել է, որ Եվրոպան շարունակում է մերժել ուժի ցանկացած կիրառում։ Առայժմ պարզ չէ՝ Բորելն իր այս հայտարարությամբ Եվախորհրդարանի անդամներին է էշի տեղ դրե՞լ, թե՞ Հայաստանի հասարակությանը։ ՀԳ. Բոլոր նրանք, ովքեր հույս ունեն, թե Եվրոպան կարող է անհանգստանալ արցախահայության իրավունքների համար, պետք է հիշեն, որ ընդամենը 30 տարի առաջ Խորվաթիան բռնի տեղահանել է Կրաինայի սերբ բնակչությանը, որի համար ոչ մի սանկցիայի չի ենթարկվել, իսկ այսօր ըստ Բորելի՝ Խորվաթիան «եդեմական այգու» մաս է, իսկ Սերբիան՝ «ջունգլի»։ @Կանչ