Գրառման բովանդակություն
Դավաճանների իշխանությունը խոսում է այն մասին, թե Ռուսաստանը կարող է Ադրբեջանի ձեռքով նոր հարված հասցնել Հայաստանին և երկիրը դարձնել Ռուսաստան-Բելառուս միութենական պետության մաս: Ալենն ու իր տերերը հայտարարում են, իբր նստած սպասում են, թե «հարվածը որ կողմից է լինելու»: Իսկ մենք վստահ ենք, որ և՛ հարվածի ուղղությունը լավ գիտեն, և՛ հարվածողին, և՛ հարվածողի նպատակները, և՛ այդ ողջ կեղտոտ գործընթացից իրենց ստացվելիք անձնական օգուտը: Գիտեն, որովհետև իրենք են պայմանավորվել հարվածողի ու նրա տերերի հետ: Ամեն ինչ շատ պարզ է. ազգադավի առջև Հայաստանից ռուսական զորքերը դուրս բերելու և երկիրը թուրք-ադրբեջանական շահերի սպասարկման գոտի դարձնելու խնդիր է դրված: Արևմուտքը Թուրքիայի հետ այս հարցում վերջնական համաձայնության է եկել և հիմա ստիպում է ազգադավին գնալ նշված ճանապարհով: Վերջինս չի դիմադրում և իր իշխանությունը պահելու խոստման դիմաց ամեն ինչ խելոք ծախում թշնամուն: Հընթացս էլ սլաքներն ուղղում է դեպի Ռուսաստան: Դե բա հո իր տերերին չի՞ մեղադրելու: Ի դեպ, մեր տեղեկություններով ազգադավի իշխանությունը ռեալ ահաբեկված է: Մտածում են, որ Ռուսաստանի դեմ սկսած արշավի պատասխանը կարող է ոչ քաղաքական լինել: Այլ խոսքերով՝ վախեում են, թե երկրում կարող է ահաբեկչություն կամ քաղաքական սպանություններ լինեն: Բայց իշխանություն պահելը դավաճանների համար այսպես, թե այնպես կյանքի-մահի հարց է: Ու այդ պայքարում նրանք ընտրել են թուրքի հարճը և ոչ թե ռուսի դաշնակիցը լինելու հեռանկարը: @Կանչ