TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Կանչ
Կանչ avatar

TGINSIGHT POST

Post #890

@armcall

Կանչ

Դիտումներ3,000Դիտումների քանակ
Հրատարակված3 մրտ03.03.2024, 16:20
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Լավրովի հետ քննարկել է Կովկասում տեղի ունեցող գործընթացները, այդ թվում հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Նախօրեին էլ ՌԴ նախագահ Պուտինն է մեկ ժամանոց հեռախոսազրույց ունեցել Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ, որի ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ-ին վերաբերող հարցեր։ Թե ինչ գնահատականների կարող էր արժանանալ Հայաստանի պաշտոնական քաղաքականությունը երկու այդ զրույցներում, հեշտ կարելի է կռահել Լավրովի նախօրեի հայտարարություններից։ Ամեն ինչ խոսում է այն մասին, որ ազգադավի կառավարությունը հասել է իր նպատակին՝ մեր դաշնակիցները Հայաստանը սկսել են դիտարկել որպես խնդիր, եթե չասենք՝ սպառնալիք։ Երկու օր է ռուսական ողջ քարոզչամեքենան ակտիվ աշխատում է հայ հանրության հետ։ Սա, կարծես, վիճակը փրկելու վերջին փորձը լինի։ Մոսկվայում ուզում են հասկանալ՝ կա՞ Հայաստանում «աշխատելու մատերիալ»։ Բոլո՞րն են արդյոք այստեղ նիկոլի պես մտածում, թե՞ կան ուժեր, որ դեռ կարող են ադեկվատ վարքագիծ դրսևորել և կանգնեցնել Հայաստանը վերջնական կործանման տանող դավաճաններին։ Հայաստանի քաղաքական շրջանակները պետք է ընտրություն կատարեն՝ շարունակել պոպքորնով հետևել հայ-ռուսական հակամարտության ընթացքին, թե՞ ինչ-որ կերպ ցույց տալ, որ պատրաստ են պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի համար և վճռական քայլերի դիմել։ Ժամանակ չկա։ Աշխարհաքաղաքական կենտրոններում որոշումներն արդեն կայացված են։ @Կանչ