Գրառման բովանդակություն
Մինչ Նիկոլի հատուկ հանձնարարություններով դեսպանը տեսլականների տարբերության պատրվակով «թռնում է» ազգադավ իշխանության գրկից, Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Անթալիայում ելույթ է ունեցել ու, ըստ էության, Հայաստանին հստակ ուղերձ հղել՝ կամ կխաղաք մեր թելադրած կանոններով, կամ էլ՝ ձեր «խաչմերուկը» կդառնա փակուղի։ Այո, այո։ Նա բառացի ասել է. «Հուսով ենք, որ Երևանը, որն արդեն ավելի քան երեք տարի խուսափում է իր ստանձնած պարտավորության կատարումից և փաստացի արգելափակում է «Զանգեզուրով» տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը, վերջապես գիտակցում է այս նախագծի ողջ օգուտը նաև Հայաստանի համար։ Հակառակ դեպքում բաղձալի «խաչմերուկը» կարող է այդպես էլ մնալ տարածաշրջանային փակուղում»։ Նաև վստահեցրել է, որ «Զանգեզուրի միջանցքի» գործարկումը բխում է Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի շահերից։ Փաստորեն՝ Ալիևը Էլչիբեկովի շուրթերով հասկացրել է, որ տարածաշրջանի երկրների միջև առկա է կոնսենսուս (բնականաբար, հայերի ու Հայաստանի շահերի հաշվին), իսկ եթե Նիկոլը փորձի ոչ տարածաշրջանային ուժերի ձեռքով ավանտյուրայի դիմել, դա շատ թանկ կարժենա թե Հայաստանի, թե հայ ժողովրդի վրա։ Այդ ընթացքում հայ ժողովուրդը էյֆորիայի մեջ է Միկի մկնիկի «Հայաստան այցելությամբ»։ @Կանչ