TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Կանչ
Կանչ avatar

TGINSIGHT POST

Post #968

@armcall

Կանչ

Դիտումներ7,180Դիտումների քանակ
Հրատարակված16 մյս16.05.2024, 14:12
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հայտնվել է իշխանական լրատվամիջոցների գլխավոր էջերում։ Այսօր նա հրաշալի նվերներ է մատուցել ազգադավի քարոզչամեքենային։ Գնացել է Կիրանց, կռվել ճանապարհը փակած ժողովրդի, նրանց սատարող գործիչների և գյուղացիների ակցիան լուսաբանող լրագրողների հետ։ Դա այն նույն Գեղամ Նազարյանն է, որը ժամանակին հայտարարում էր, թե ինքն իրեն կանլրջացնի, եթե Նիկոլին դավաճան կոչի։ Իսկ այսօր ահա իշխանական քարոզչամեքենայի համար Գեղամը անլուրջ չէ։ Աստղ է, որին մեծ հաճույքով ցիտում են։ Իհարկե, սա Գեղամի ու ազգադավի գործն է, նրանց հարաբերություններում խառնվելու որևէ ցանկություն չունենք։ Բայց փողոցում ազգադավի դեմ պայքարող շարժման ղեկավարությունը լուրջ հետևություններ պետք է անի։ Որովհետև իմպիչմենտն իհարկե լավ գործիք է, բայց անակնկալներ, ինչպես տեսնում ենք, կարող են և շատ անսպասելի տեղերից մատուցվել։ @Կանչ