TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Կանչ
Կանչ avatar

TGINSIGHT POST

Post #971

@armcall

Կանչ

Դիտումներ4,990Դիտումների քանակ
Հրատարակված21 մյս21.05.2024, 09:33
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

Ազգադավի ռեժիմին չի հաջողվում Բագրատ Սրբազանի շարժմանը «ռուսական պիտակ» կպցնել: Ինչքան էլ Նիկոլի աղբաքարոզիչները փորձում են շարժումը կապել Մոսկվայի հետ, միևնունն է՝ ոչինչ չի ստացվում: Որովհետև բոլորն են տեսնում իրականությունը: Սա հո՞ 2018 թիվը չէ, որ ռուսական կապիտալով հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցները ողողեն փողոցները, ռուսական մեդիաներն առավոտից երեկո միտինգ լուսաբանեն ու «գող և թալանչի» որակեն իշխանություններին, խոպանչիների բրիգադներին հատուկ չվերթներով ու ավտոշարասյուներով ուղարկեն Հայաստանում ճանապարհներ փակելու կամ միտինգների պաստառների փողն ուղարկեն «հայրենասեր ու հայրենատեր ռուսաստանաբնակ հայ օլիգարխների» միջոցով, իսկ Դոդի Գագոյին լծեն միտինգավորների հացն ու ջուրը տեղը պահելու «սուրբ գործին»: Այս շարժումը Արցախը հանձնելու մասին չէ, դրա համար էլ չի ստացվում Բագրատ Սրբազանին կապել ոչ Մոսկվայի, ոչ Վաշինգտոնի, ոչ էլ Բրյուսելի հետ: @Կանչ