Գրառման բովանդակություն
Ազգադավն ԱԺ ամբիոնից հայտարարում է՝ «ՀԱՊԿ-ից դուրս ենք գալու, բա ինչ ենք անելու, հո՞ հետ չենք գնալու…»: Ազգադավի իշխանության մնալու ամեն օրն ուղիղ թքել է նշանակում անձամբ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի ամբողջ Արևելյան քաղաքականության վրա: Լավրովյան տհասաստրատեգներն այդպես էլ չհասկացան՝ սա 19-րդ դարի կեսը չէ, սա 21-րդ դարն է, և «մախաթը պարկում երկար պահել չի լինի», քանզի երբ ռուս-թուրքական պամպերսի իշխանությունը սվիններով պահում ես, վերջում պամպերսն ինքնապահպանության բնազդով սկսում է հրապարակայնորեն ճիշտը պատմել: Որ «մախաթը պարկում մնար», պետք էր պամպերսին ժամանակին փոխել, որ դաշնակցի հանդեպ դավադրության ակտը գոնե մասնակի պարտակվեր: Իսկ հիմա ուշ է (և դա լավ է)՝ պամպերսը լցվել ու հոտը գցել է աշխարհով մեկ: Նիկոլը դեռ շատ է հրապարակային ցուցմունք տալու, թե ինչպես իշխանության հասնելու և իշխանությունը պահելու համար Հայաստանն ու Արցախը վերածեց հայերի հաշվին միջազգային առևտրի օբյեկտի: Եվ այդ ցուցմունքների մեջ սպրդելու են փաստերը, թե որ «դաշնակիցն» ինչ մասնակցություն է ունեցել հայերի հաշվին առևտրին ու ինչ է կպցրել դրա արդյունքում: @Կանչ