Գրառման բովանդակություն
Ազգադավն այսօր ԱԺ ամբիոնից ի լուր աշխարհի հայտարարել է, թե իր ամենամեծ բացթողումն այն է, որ 2018-ին չի հայտարարել, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում: Մի կողմ թողնենք հանգամանքը, որ հաջորդ սերիայում Ալիևի թաշկինակը հայտարարելու է, թե իր բացթողումն է, որ 2018-ին չի հայտարարել՝ հայերը պետք է թուրք մուսուլման դառնանք: Նաև մի կողմ թողնենք հանգամանքը, որ 2018-ին վիժվածքը, փաստորեն, գիտեր, որ Արցախը պետք է Ադրբեջանի կազմում լինի, բայց 2020-ին Տավուշում մի քոսոտ դիրքի համար կռիվը դարձրեց Սարդարապատին հավասար ճակատամարտ, մի ամիս հետո էլ Ատեփանակերտում գոռում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ: Կարևորն այն է, որ փոքրիկ վիժվածքը դեռ համարձակություն չունի հայտարարելու, որ 2018-ին իրեն իշխանության են բերել Արցախը հանձնելու և հայերի հաշվին այլոց առևտուրը սպասարկելու համար: Ռուս-թուրքական պամպերսը մի օր այս մասին խոսելու է՝ տեղով ու ժամով: Պատմելու է և ցուցմունք է տալու, թե որ թվականին է հավաքագրվել և 2017-ին Պետրոսյան Կառլոսի ու Մարտիրոսյան Գագիկի միջոցով Մոսկվայում ում հետ, ինչ էր պայմանավորվում… @Կանչ