TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Կանչ
Կանչ avatar

TGINSIGHT POST

Post #984

@armcall

Կանչ

Դիտումներ4,310Դիտումների քանակ
Հրատարակված29 հնս29.06.2024, 10:49
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

Արևմտյան երկրները, մեկը մյուսին հերթ չտալով, շտապում են զգուշացնել իրենց քաղաքացիներին լքել Լիբանանի տարածքը։ Մի կողմից նրանք դատապարտում են Իսրայելի գործողությունները Գազայում, մյուս կողմից՝ զենք-զինամթերք մատակարարում նույն Իսրայելին։ Մի կողմից մտահոգություն են հայտնում Լիբանանի դեմ հրեական պետության նախապատրաստող պատերազմի առնչությամբ, մյուս կողմից՝ ճանապարհ հարթում այդ նույն պատերազմի համար։ Սա է «քաղաքակիրթ աշխարհ» կոչվածի բարոյական նկարագիրը՝ «մտահոգ» հետևել հերթական ցեղասպանության ընթացքին՝ նախապատրաստելով հաջորդը։ Իսկ Արցախը նրանց համար այլևս փակ թեմա է։ Մեր տարածաշրջանում այդ «քաղաքակիրթ աշխարհն» արդեն ուրիշ ճաշ է սկսել եփել։Եվ նորից մեր հաշվին։ Եփում են, որպեսզի հետո «մտահոգ» դեմքով ճաշակեն։ Իհարկե՝ ազգադավի՝ «բարի ախորժակ» գոչումների ներքո։ @Կանչ