TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Կանչ
Կանչ avatar

TGINSIGHT POST

Post #987

@armcall

Կանչ

Դիտումներ5,130Դիտումների քանակ
Հրատարակված5 հլս05.07.2024, 06:32
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում երեկ եռուզեռ էր։ Պատճառը՝ մարդկանց համար նախատեսված բուժհաստատության տարօրինակ պացիենտն էր՝ ԱԺ-ում փոխխոսնակի պաշտոն զբաղեցնող լաման (որոշ շրջանակներում հայտնի որպես Ռուբեն Ռուբինյան)։ Եղածը մեծ բան չէր։ Լաման ընդամենը հետազոտություն պետք է անցներ։ Բայց արի ու տես, որ սովորական այդ պրոցեդուրայի համար ոչ միայն հիվանդանոցի ղեկավարությունն էր ականջների վրա կանգնել, այլև Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։ Դեպքին ականատես քաղաքացիները պատմում են, թե ինչպես էր Մուրադյանը բոլորի աչքի առջև քծնում Ռուբեն Ռուբինյանին։ Ասում են՝ գարշելի տեսարան էր։ Իսկ առավել զզվելին այն էր, որ հիվանդանոցի բուժանձնակազմը լամայի գալուց մեկ ժամ առաջ դադարել էր սպասարկել հիվանդներին։ Բոլորը պատրաստվում էին Ռուբինյանի այցին՝ առանց մարդկանց տեղեկացնելու, թե որն է իրենց լարվածության պատճառը։ Իսկ երբ Ռուբինյանն ու Մուրադյանը հայտնվել են հիվանդանոցի միջանցքում, քաղաքացիներն զզվանքով պարզապես դուրս են եկել այնտեղից՝ մի քանի «քաղցր խոսք» ասելով Ռուբինյանին ու նրա նոքյար Մուրադյանին։ @Կանչ