Գրառման բովանդակություն
Ազգադավի պրոպագանդան և հայ ժողովրդի տականքագույն հատվածը, իմա՝ նիկոլականները, ցնծում են, թե տեսեք-տեսեք՝ Ֆրանսիան Հայաստանին 3 տարուց 40կմ հեռահարությամբ հրետանի է տալու: Մինչդեռ, ոչ մեկը չի ասում՝ պարոնայք հաստիքային դավաճաններ, «նախկին թալանչիները» ձեզ 220կմ հեռահարության գերճշգրիտ Իսկանդերներ են թողել, որով դուք կարող էիք ոչ միայն Ադրբեջանի զորամասերը, կուտակումներն ու ենթակառուցվածքները քարե դար ուղարկել, այլև Ալիևին ոչնչացնել իր իսկ տանը կամ աշխատավայրում: Դրա փոխարեն դուք նախընտրել եք հանձնել Արցախն ու լիզել Ալիևի կոշիկները: Իսկանդերը չեք կրակել, ֆրանսիական հրետանին եք կրակելու՞: Տակից «պառաժը» տարածեցիք, թե ռուսը չթողեց Իսկանդերը կրակենք, հիմա ի՞նչ եք ասելու. ռուսը չթողե՞ց, թե՞ ֆրանսիացին չթողեց հրետանին կրակենք: Ի դեպ, մեր տեղեկություններով՝ եղածը պրոպագանդիստական «շուխուռ է», ոչ ավելին. ֆրանսիական հրետանին Հայաստան չի հասնելու: Մակրոնը երաշխավորել է Էրդողանին ու Ալիևին, որ հայտարարությունները հայ ժողովրդի (մեր կողմից ավելացնենք՝ հայժողի տավար հատվածի) աչքերին թոզ փչելու համար է: @Կանչ