TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Կանչ
Կանչ avatar

TGINSIGHT POST

Post #998

@armcall

Կանչ

Դիտումներ3,460Դիտումների քանակ
Հրատարակված25 սեպ25.09.2024, 09:07
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

Ազգադավին Մայր Տաճարի վերաօծմանը հրավիրած եկեղեցականները, փորձելով ինչ-որ կերպ բացատրել իրենց այդ քայլի շարժառիթները, ավելի ու ավելի են բարդացնում ստեղծված իրավիճակը։ Այսպես, կաթողիկոսական գրասենյակի գործավար Տեր Տիգրան քահանա Բադիրյանը, 168-ի եթերում ասել է, թե. «նկատի առնելով այն մեծ հարգանքը և գորովը, որ Հայ եկեղեցին ունի դեպի հայոց պետությունը, որոշում կայացվեց որպես պետական այրեր, կառավարության սիմվոլներ՝ այս մարդկանց հրավիրել արարողություններին մասնակից դառնալու: Հրավեր եղել է նաև ընդդիմության ներկայացուցիչներին, որովհետև պետությունն իրենից ներկայացնում է և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր ուժեր, որոնք հավասարապես իշխանության ներկայացուցիչներ են»։ Այսինքն, հոգևորականը հիմա էլ հավասարության նշան է դնում իշխանությունների և ընդդիմության միջև՝ ըստ էության բացահայտելով «պարիտետային» այն քաղաքականությունը, որով առաջնորդվում է եկեղեցին։ Մենք հասկանում ենք, որ Տեր Տիգրանը կարող է և չի ըմբռնում «իշխանութուն» և «քաղաքական համակարգ» հասկացությունների տարբերությունը, բայց ամեն դեպքում պետք չէ ինքնաարդարացման ճանապարհին անցնել ուրիշների գլխի վրայով: Կարծում ենք՝ եկեղեցում պետք է վաղուց հասկանային, թե ով ով է այս երկրում: @Կանչ