TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Ազգ | Azg
Ազգ | Azg avatar

TGINSIGHT POST

Post #30417

@azg_analytics

Ազգ | Azg

Դիտումներ28Դիտումների քանակ
Հրատարակված23 հնվ23.01.2026, 09:07
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

ՀՀ արտաքին հետախուզության ծառայության զեկույցում նշվում է, որ 2025 թվականի օգոստոսի վաշինգտոնյան պայմանավորվածությունից հետո, Ադրբեջանում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսույթն աճել է: Առաջին հերթին տարօրինակ թվացող այս արձանագրումն, իհարկե, ճշմարտություն է, և դա որպես փաստ՝ արձանագրում են նաև այն մասնագետները, լրագրողները, ովքեր հետևում են ադրբեջանական մամուլին և հատկապես այնտեղ ՀՀ-ին վերաբերող հրապարակումներին: Նույն զեկույցում, ՀՀ-ի դեմ այս ագրեսիվ ձևակերպումների 2 պատճառ է դրված` տարածքային հավակնությունների դրսևորում կամ Արցախի հարցի հակազդում: