TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Ազգ | Azg
Ազգ | Azg avatar

TGINSIGHT POST

Post #30418

@azg_analytics

Ազգ | Azg

Դիտումներ19Դիտումների քանակ
Հրատարակված23 հնվ23.01.2026, 09:08
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

Իհարկե, Թրամփի հետ նստելն ու լուսանկարվելը (ըստ արարողակարգի՝ այբբենական կարգով, ընդունող կողմը՝ մեջտեղում) կարևոր է ներքին PR-ի համար, քանի որ քողարկում է Դավոսում Թրամփի հետ երկկողմ հանդիպում չունենալու փաստը: Ինձ համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու Թրամփը տետ-ա-տետ հանդիպում չունեցավ Հայաստանի վարչապետի հետ, մինչդեռ նման հանդիպում ունեցավ Ադրբեջանի նախագահի հետ։ Սովորաբար ԱՄՆ-ն պարիտետը փորձում է միշտ պահել: Ընդ որում, Թրամփն ու Ալիևը քննարկում էին «TRIPP» նախաձեռնությունը: Ի դեպ, Թրամփը Դավոսում ունեցել է միայն երկու երկկողմ հանդիպում՝ Ալիևի և Զելենսկու հետ (չհաշված ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին): Սուրեն Սարգսյան, միջազգայնագետ @azg_analytics