TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Ազգ | Azg
Ազգ | Azg avatar

TGINSIGHT POST

Post #30419

@azg_analytics

Ազգ | Azg

Դիտումներ14Դիտումների քանակ
Հրատարակված23 հնվ23.01.2026, 09:09
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

Եկեղեցին 2026թ. հունվարի 22-ին երկու հայցադիմում է ներկայացրել կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի դեմ. գրում է «Հետքը»։ Հայցերից մեկով եկեղեցին պահանջում է պարտավորեցնել Ստեփան Ասատրյանին վերադարձնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող բնակարանը (այդ թվում՝ բնակարանի բանալիները)՝ վտարելով Ստեփան Ասատրյանին (իր հետ բնակվող անձանց) նշված բնակարանից։ Երկրորդ հայցով պահանջում է պարտավորեցնել Ստեփան Ասատրյանին վերադարձնել Եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող, Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օհանավան գյուղի Հովհաննավանքի եկեղեցին (այդ թվում՝ եկեղեցու բանալիները)՝ արգելելով Ստեփան Ասատրյանին մուտք գործել Հովհաննավանքի եկեղեցու Սուրբ Խորան, ավանդատուն և ատյան։ @azg_analytics