TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Ազգ | Azg
Ազգ | Azg avatar

TGINSIGHT POST

Post #30432

@azg_analytics

Ազգ | Azg

Դիտումներ28Դիտումների քանակ
Հրատարակված23 հնվ23.01.2026, 19:10
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

Իմաստաբանական բառարան Ձայն բազմաց… Ըստ Աստվածաշնչի, առաջին ստի հեղինակը Սատանան է՝ օձի կերպարանքով: Օձը խաբում է Եվային՝ ասելով, թե Աստծո պատվիրանին չհնազանդվելով՝ մահկանացու չի դառնա (Ծննդոց, գլուխ 3): Սա համարվում է աշխարհի առաջին սուտը: Դրանից հետո մարդկությունը դարձել է բազմաթիվ այլ ստերի հեղինակ, որոնցից են՝ – պատժից խուսափելու համար հորինված մանկական պատմություն, – նյութական շահագրգռվածությունից ելնելով տրված կեղծ վկայություն, – կոմպրոմատների ազդեցության տակ ստորագրված ղազագիր, – նախընտրական խոստում, – մանիպուլյացիա, – պոզավոր սուտ, – Տերյանական «քնքուշ սուտ»: Կա նաեւ «հաշվենկատ սուտ» անվանումը կրող տարատեսակ, որը դրսեւորվում է այն դեպքերում, երբ վերադասիդ խոսքից ու արարքից սրտխառնոց ես զգում, բայց չես կարողանում արտահայտվել, անգամ ստիպված ես ժպտալ, երբեմն էլ՝ գովեստի խոսքեր շռայլել: Նման դեպքերում իմացիր, որ դու արդեն կորցրել ես քո արժանապատվությունը եւ դարձել «հաշվենկատ» ստի համահեղինակներից մեկը: Այդ կարգի պատվազուրկ մարդկանց ժամանակին նկատել է Պարույր Սեւակը եւ փաստն արձանագրել հետեւյալ տողերում՝ Նա, ով ելել է շալակն աշխարհի, Աշխարհում երբեք թաց տեղ չի քնում, Գիտի, թե ո՛ւմ հետ եւ ու՛ր է գնում, Ու՛մ մեռելին է անարցունք լալիս, Ու՛մ խոսքի վրա ստից ծիծաղում… Ստերի շարքում տարածված է նաեւ «սուտմեռուկ» կոչվող հնարքը, երբ կատվի (վերադասի) հետապնդումներից հալածվող մուկը (կամ մկնային նկարագրով ստորադասը) դիմում է այդ հնարամտությանը եւ ժամանակավորապես փրկում իր կյանքը: Սակայն կյանքում լինում են պահեր, երբ բազմություն դառնալու հայտ ներկայացրած ամբոխի անդամներից մեկը համարձակվում է բացականչել՝ «Թագավորը մերկ է»: Գ. ԱՌԱՔԵԼՅԱՆ