TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Ազգ | Azg
Ազգ | Azg avatar

TGINSIGHT POST

Post #30440

@azg_analytics

Ազգ | Azg

Դիտումներ22Դիտումների քանակ
Հրատարակված24 հնվ24.01.2026, 11:06
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

Ոսկետափում գտնվող լրագրող Սյուզի Բադոյանը հայտնում է. Քպ-ն է բարերարին բերել ու նրա ձեռքերով ուզում են փակել եկեղեցին։ Ոսկետափ բնակավայրի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանը և Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու կառուցման հովանավոր Համլետ Գորոյանն ուզում են փակել եկեղեցին՝ կողպեք փոխել։ Պայման են դրել՝ մեկ ժամից Տեր Արտաշեսը պետք է լքի տարածքը։ Կողպեք են փոխում, որ մեկ ուրիշ քահանայի բերեն Տիրադավների թիմց։ Բերում են իրենց կարգալույծ եղածներից մեկին ու պղծեն եկեղեցին, կամ իրենց Տեր Երվանդին, որը բնականաբար տիրադավների համակիրներից է ու չի ենթարկվի Մասյացոտն թեմի նոր թեմակալին։ Տհաճ զրույց է սկսել բարերարը`Համլետ Գորոյանը, որը եկել է գյուղապետի հետ՝ շքախմբով։ Փաստորեն Գևորգ սրբազանը ուզում է պատժել մեկ ժամով իրեն միացած քահանային՝ Տեր Արտաշեսին, որը դարձի եկավ և հայտարարեց, որ ճնշումների տակ է իր տեքստը գրել։ Տեր Արտաշես քահանա Հակոբյանը նշել է․ «Սպառնացել են կոտրել կողպեքը, փոխել բանալիները, բայց ես այստեղից դուրս չեմ գալու»։ @azg_analytics