TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
Բովանդակություն
Գրառման բովանդակություն
Քաղաքական գործիչ էդմոն Մարուքյանը գրում է. Քանի՞ գռոշ արժեն սրբազանների դատական նիստերին ընդդիմադիրների ելույթները։ Երեկ Ստրասբուրգում ընդունվեց ԵԽԽՎ «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» անվանմամբ բանաձևը, որտեղ, ըստ իշխանության, Հայաստանին վերաբերող հատվածում, ի թիվս այլնի, վեհաժողովը խորը մտահոգություն է հայտնում «Եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը բռնազավթելու ծրագրերի մասին տեղեկությունների առնչությամբ», իսկ Ադրբեջանին վերաբերող հատվածում, ի թիվս այլնի, կոչ է արվում ազատ արձակել այնտեղ պահվող բոլոր հայերին։