TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Ազգ | Azg
Ազգ | Azg avatar

TGINSIGHT POST

Post #30482

@azg_analytics

Ազգ | Azg

Դիտումներ19Դիտումների քանակ
Հրատարակված28 հնվ28.01.2026, 10:48
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը չի համարում, որ բանակը կազմաքանդվում է։ «Ո՛չ, ոնց կարամ այդպես համարեմ։ Ես բանակի մոտ կանգնած եմ, մենք դիրքերում կանգնած ենք, բանակը ո՞նց կարա կազմաքանդվի»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց նա։ «Սահմանին տղաների բարոյահոգեբանական վիճակը շատ բարձր է, 44-օրյա պատերազմի ժամանակ էլ էր շատ բարձր։ Մենք միշտ հայի ձեռքով ենք պարտվել։ Հայ ազգը միշտ պարտվել է հայ ազգի ձեռքով։ Պատմություն ուսումնասիրեք՝ կիմանաք։ Վազգեն Սպարապետին Ազգային ժողովում գնդակարեցին, Մխիթար Սպարապետի գլուխ կտրած, թաղած է»,–ասաց ԵԿՄ նախագահը։