Գրառման բովանդակություն
Արտակ Մովսիսյանը շատ հստակ է ախտորոշել մեր ցավը․․․ "Մեր պատմության անկումն սկսվեց ազնվականության ոչնչացումից: Խոսքս հայ նախարարական տների մասին է: Որ նվաճողն արշավում էր Հայաստան, առաջին գործը համարում էր ազնվականությանը բնաջնջելը. այդպես են վարվել թե արաբները, թե պարսիկները, թե թուրքերը: Հուստինիանոսի բոլոր ռեֆորմներն ուղղված էին հենց ազնվականության դեմ, իսկ ամենասև գործը կատարեցին մոնղոլները, ինչից հետո 13-14-րդ դարերից մեր պատմության ամենաողբերգական շրջանն սկսվեց: Վերացավ երկրի տերը... Եվ այսօր մեր պետության առաջնահերթ խնդիրը պետք է լինի երկրի տերերի խավի վերականգնումը: 1990-94թթ. արցախյան ճակատում զոհվածներն իսկական ազնվական տղաներ էին երկրի գենետիկական հատկանիշներ կրողները: Այսօր էլ կա նման խավ, նրանց գեներում առողջ սերմ կա, սակայն հարկավոր է այն աճեցնել: Ցավոք սրտի` մեզանում հակառակն է արվում: Եթե այսպես շարունակվի և միայն ծառայի հոգեբանություն քարոզվի, մեր ապագան կդառնա մշուշոտ, որովհետև ծառան բոլորի համար ծառա է, տերն է, որ պետություն ու ազգ է պահում։ Արտակ Մովսիսյան @azg_analytics