Գրառման բովանդակություն
Լուրերի ծրագրի, պաշտոնյաների պարգեւավճարների ու մյուս բոլորի պետական աշխատավարձերի մասին Հանրային հեռուստատեսության լուրերի ծրագիրը նայելն արդեն շատ դժվար է: Գործի բերումով այն միշտ պարտադիր դիտողիս համար՝ գրեթե անհնար, երբեմն նյարդային ցնցումների պատճառ (ստեղծագործական կազմին դրա համար առանձնապես չենք մեղադրում ու նաեւ չենք նախանձում հասկանալով…): Նախ, հնարավոր չէ չնկատել, որ այդ ծրագիրը հիմնականում դարձել է, ասես, վարչապետի ու ՔՊ-ի խոսափողը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Մեկը կարող է հարցնել՝ իսկ մի՞թե առաջվա իշխանությունների օրոք այդպես չի եղել: Այո, եղել է, բայց ոչ այս աստիճանի ու այս դրսեւորումներով: Մեկ էլ համարյա ամենօրյա ռեժիմով պիտի լսես, մեղմ ասած, ինչ-որ անհասկանալի գաղափարներ ու դատողություններ, հետո դրանք չմարսած՝ հաջորդ օրը նորերը, եւ այսպես շարունակ: Ամբողջ նյութըայստեղ։ @azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ