TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Ազգ | Azg
Ազգ | Azg avatar

TGINSIGHT POST

Post #30507

@azg_analytics

Ազգ | Azg

Դիտումներ18Դիտումների քանակ
Հրատարակված30 հնվ30.01.2026, 18:58
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

Երեկ Մայր աթոռ է ուղարկվել ՀՀ պաշտպանության նախարարության որոշումը, ըստ որի՝ այսուհետև բանակի գնդերեցները պետք է ենթարկվեն, հաշվետու լինեն հրամանատարի՝ դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալին, ունենան զինվորական կոչում և այլն։ Սա փաստացի փորձ է՝ գնդերեցներին դուրս բերել Մայր աթոռի վերահսկողությունից և ենթարկեցնելու ՊՆ պաշտոնյաներին. գրում է Սպուտնիկ Արմենիան։ Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ՀՀ ԶՈՒ-ում ճնշումներ են գործադրվում բանակում ծառայություն մատուցող հոգևորականների նկատմամբ՝ պահանջելով միանալ տիրադավներին՝ Եկեղեցու «բարենորոգման» նախաձեռնությանը։ Մինչև հիմա ոչ մի հոգևորական չի դավաճանել իր ուխտը, չի դավաճանել Հայ եկեղեցուն ու Ամենայն հայոց կաթողիկոսին։ Բռնաճնշումների քաղաքականության մեջ պարտվելով՝ ՊՆ-ն որոշել է պատժել Բանակում հոգևոր ծառայություն մատուցող քահանաներին ու լուծարել այդ ինստիտուտը։ @azg_analytics