Գրառման բովանդակություն
«Վարդաշեն» ՔԿՀ-ում հանդիպեցի Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին, իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ Վահագն Չախալյանին։ Չախալյանն, ինչպես միշտ, պինդ էր․ իր նկատմամբ ապօրինությունները, թեև անարդար է համարում՝ բոլոր առումներով օրենքից դուրս, սակայն արդեն սովոր է ռեժիմի նմանօրինակ վերաբերմունքին։ Վերջինիս համոզմամբ՝ վերջնարդյունքը հաղթանակն է, որի հիմքում հանրության հնարավոր բոլոր շերտերի ակտիվ և գործուն մասնակցությունը պետք է դառնա։ Աշոտ Մինասյան անուն-ազգանունն ու բանտը անհամատեղելի են, ու թեև վերջինս կանխատեսելի է դիտարկում իր նկատմամբ քաղաքական հետապնդումները, սակայն ես՝ ինքս, այս ամենի հետ ոչ մի կերպ չեմ համակերպվում։ Ազատությո՛ւն Աշոտ Մինասյանին, Վահագն Չախալյանին և անազատության մեջ գտնվող բոլոր քաղբանտարկյալներին», – գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: @azg_analytics