TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Ազգ | Azg
Ազգ | Azg avatar

TGINSIGHT POST

Post #30524

@azg_analytics

Ազգ | Azg

Դիտումներ28Դիտումների քանակ
Հրատարակված1 փտվ01.02.2026, 08:37
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանին կարգալույծ անելու Մայր Աթոռի որոշմանը: «Չկա մարդ, չկա խնդիր», ցավոք, այս սկզբունքով են առաջնորդվել ու շարունակում են առաջնորդվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Ասենք թե կարգալույծ հռչակեցին Գևորգ սրբազանին, ըստ իրենց՝ խնդիրը վերջացա՞վ, սրբազանի բարձրացրած հարցերի պատասխանը տվեցի՞ն, իհարկե ո՛չ, սա ևս մեկ անգամ ապացուցեց, որ ով խոսում է որևէ խնդրից, ինչ է սպասվում իրեն...։ Աստված օգնական, Գևո՛րգ սրբազան»,- գրել է քահանան: Տեր Բարդուղիմեոսը ևս Եկեղեցին «բարենորոգողների» թիմից է։ Հարց՝ նրան. իսկապե՞ս Արման Սարոյանն այն «անաղարտ ու սուրբ» հոգևորականն է, որը կարող է Եկեղեցին «բարենորոգել»։ Նրա անվան հետ կապվող սկանդալային պատմություններ կան՝ սիրային կապ ուրիշի կնոջ հետ, երեխաներ... @azg_analytics