TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Ազգ | Azg
Ազգ | Azg avatar

TGINSIGHT POST

Post #30538

@azg_analytics

Ազգ | Azg

Դիտումներ21Դիտումների քանակ
Հրատարակված2 փտվ02.02.2026, 10:57
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

Ուկրաինան պատրաստ է շատ դժվար փոխզիջումների, քանի որ իսկապես ցանկանում է դադարեցնել պատերազմը. Օսլոյում ընթացող անվտանգության համաժողովում հայտարարել է Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։ «Մենք կցանկանայինք տեսնել որոշակի զիջումներ նաև Ռուսաստանից՝ ներառյալ Ռուսաստանի ռազմական բյուջեի և զինված ուժերի, ինչպես նաև նրա միջուկային զենքի սահմանափակումները։ Ավելին, Ռուսաստանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր կատարած հանցագործությունների համար։ Եվրոպայի դիրքորոշումն այն է, որ Ռուսաստանի վրա ճնշումը պետք է ուժեղացվի», – ընդգծել է Կալլասը։ Նրա խոսքով՝ հենց այսպիսի ճնշումն է, որ կարող է ստիպել Ռուսաստանին իրական երկխոսության մեջ մտնել։ @azg_analytics