TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Ազգ | Azg
Ազգ | Azg avatar

TGINSIGHT POST

Post #30539

@azg_analytics

Ազգ | Azg

Դիտումներ27Դիտումների քանակ
Հրատարակված2 փտվ02.02.2026, 10:58
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

Սուրբ Էջմիածնի համայնապատկրին լուսանկարված 7 երիտասարդ հոգևորականները, որ նաև լավ ընկերներ էին, 50 տարի առաջ նույն ուղին էին ընտրել՝ ծառայել Մայր Աթոռին, նրա ուխտին հավատարիմ մնալ, ծառայել ժողովրդին, առաքելական հավատքին և, իհարկե, Մայր Աթոռի Աստվածօծյալ Հայրապետին։ Լուսանկարում ձախից առաջին հոգևորականն իր մարդկային և հոգևոր սկզբունքներին հավատարիմ մնալու համար 2 տարվա ազատազրկման դատապարտված Միքայել Սրբազանն է՝ Շիրակի թեմի առաջնորդը։ Երրորդը Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Տեր Սերովբե եպիսկոպոս Իսախանյանն է։ Չորրորդը տիրադավ Նավասարդ Կճոյանն է, հինգերորդը՝ Գուգարաց թեմի երջանկահիշատակ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, վեցերորդը՝ ԱՄՆ հայոց արևմտյան թեմի առաջնորդ տիրադավ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, յոթերորդը՝ Արցախի թեմի առաջնորդ տիրադավ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ 7 ընկերներից 3-ը դրժեցին Մայր Աթոռին տված սրբազան ուխտը, դավաճանեցին իրենց օծած Կաթողիկոսին և ընտրեցին տիրադավի «կոչումը»։ @azg_analytics