TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
Բովանդակություն
Գրառման բովանդակություն
Բեռլինում Ավետիքն ու Սողոմոնը մի քանի անգամ հանդիպեցին և քննարկեցին Թալեաթին ոչնչացնելու ուղիները: Ըստ որոշ վկայությունների՝ սկզբում Թալեաթի ոչնչացումը վստահված էր հենց Իսահակյանին, ոչ թե Թեհլիրյանին: Թալեաթի սպանության օրը՝ 1921 թվականի մարտի 15-ին, Ավետիք Իսահակյանին վստահված էր գործողության ապահովագրումը: Նա սպասել է Թեհլիրյանին փողոցի մյուս կողմում, որ գործն ավարտին հասցնի, եթե հանկարծ ինչ-որ բան այն չլինի: «Սողոմոնի հետ փողոց կիջներ ոչ միայն ինքը. ան ինքը չէր, որ փողոց կիջներ. իր մեջ կիջնեին դարերը, միլիոնավոր սպանվածները: Նա կտաներ իր առջև դրոշակը ամբողջ ժողովրդի պատվին...»… @azg_analytics