TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Ազգ | Azg
Ազգ | Azg avatar

TGINSIGHT POST

Post #30551

@azg_analytics

Ազգ | Azg

Դիտումներ16Դիտումների քանակ
Հրատարակված3 փտվ03.02.2026, 11:12
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը վստահ է, որ ԱԷԿ-ի շահագործման ժամկետը ևս 10 տարով երկարաձգելու ծրագիրը հաջողությամբ կպսակվի, և այն կշարունակի միացված մնալ Հայաստանի էներգահամակարգին։ Նա այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ընդգծեց, որ իշխանությունները հետևողականորեն քայլեր են ձեռնարկում ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու ուղղությամբ։ «Այս նախագծի շրջանակներում աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն»,- նշեց Դավիթ Խուդաթյանը։ Նա միաժամանակ տեղեկացրեց, որ պլանավորված դադարի համաձայն՝ ապրիլիցհայկական ատոմակայանը վերանորոգման նպատակով հինգ ամսով դուրս կբերվի էներգահամակարգից։ Նախարարը հավաստիացրեց, որ էներգահամակարգի այլ հզորությունների հաշվին խնդիրներ չեն առաջանա։